Փաշինյանը կարող է շարունակել բանակցությունները. Հակոբյանը ներկայացրեց «Իմ քայլի» դիրքորոշումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Հակոբյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մեր թիմի ներսում մշտապես լինում են շատ բուռն քննարկումներ, բայց գոնե այս պահի դրությամբ թիմի ներսում կա այն կոնսենսուսը, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները»,- ասաց Հակոբյանը: