Կառավարությունը 30%-ով կփոխհատուցի մինչև 30 000 դրամ գազի և մինչև 10 000 դրամ էլեկտրաէներգիայի ծախսը

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը:

Ըստ այդմ՝ կառավարությունը 30%-ով կփոխհատուցի այն բաժանորդներին, ովքեր փետրվար ամսին 10 000-30 000 դրամի գազ են սպառել: Միաժամանակ նույն չափով փոխհատուցում կտրվի այն բաժանորդներին, որոնք փետրվարին 5 000-10 000 դրամի էլեկտրաէներգիա են սպառել:

Կառավարության որոշման մանրամասները՝ այստեղ