Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ. Անահիտ Ավանեսյան

Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։

բուժառուների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։

Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»,- գրել է Անահիտ Ավանեսյանը։