Վանեցյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի քարտուղարի դատարանը վարույթ է ընդունել․ Factor.am

Factor.am-ը գրում է․

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի Երևան քաղաքի դատարանը վարույթ է ընդունել։

Լրատվամիջոցը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հայտնի է նաև հայցը քննող դատավորը՝ Լիլիթ Տիգրանի Սարգսյան։ Վանեցյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

Հայցադիմումը դատարանն ստացել է հունիսի 4-ին, դիմող կողմը 52․000 դրամ է վճարել որպես պետտուրք։ Վանեցյանը վարչապետին ու նրա մամուլի քարտուղարին ներկայացրել է «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, դրանք հեռացնելու, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման» պահանջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում