Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից, շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանը նոր ստեղծագործություն է թողարկել։ Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից։ Շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար:

«Օգնենք երկրին, մեր բժշկին, ինքներս մեզ ու հարևանին:
Պաշտպանիր քեզ, պաշտպանիր ինձ, միասին մենք կպաշտպանենք երկիրն ու մեր հայրենիքը նորագույն այս ժանտախտից»: