Արթուր Շախպազյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել. բռնցքամարտի Մ22 ԵԱ

Եվս մեկ մեդալ է ապահովված Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից, իր փայլուն ելույթների շարքը շարունակում է 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։

Այս անգամ մեր մարզիկը հաղթել է շվեդ Համպաս Բռոմանին։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ։