Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերա

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերա

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան:

Գլխավոր դերերում հանդես կգան՝ Լիպարիտ Ավետիսյան /Տամինո/, Կիմ Սարգսյան /Պապագենո/, Մերի Մովսիսյան /Պամինա/, Հասմիկ Թորոսյան /Գիշերային թագուհի/, Զոհրաբ Զոհրաբյան /Զառաստրո/, Սերգեյ Սարգսյան /Բանախոս/, Ալինա Փահլեվանյան /Պապագենա/, Հովհաննես Անդրեասյան /Մոնոստատոս/, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյան /1-ին Տիկին/, Աննա Մնացականյան /2-րդ Տիկին/, Թամարա Դադոյան /3-րդ Տիկին/, Միքայել Գրիգորյան /1-ին Զինվոր/, Արմեն Գրիգորյան /2-րդ Զինվոր/:

Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Բեմադրող ռեժիսոր՝ Պաոլո Միչիկե /Իտալիա/: Վիդեո ծրագրավորող՝ Դեյվիդ Բրոկոլի /Իտալիա/: Զգեստների նկարիչ՝ Ալբերտո Սպիացի /Իտալիա/:

 Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստակավոր արտիստ/:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան 2018 թվականին ներկայացրել է Դուբայում և Քուվեյթում:

Ավստրիացի կոմպոզիտոր Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» երկու գործողությամբ օպերան գրվել է Վիեննայի «Աուֆ դեր Վիդեն» թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերի պատվերով` նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետոյի հիման վրա: Օպերան առաջին անգամ հանրության դատին է ներկայացվել 1791 թվականին և համարվում է կոմպոզիտորի լավագույն օպերաներից մեկը։ Ներկայումս ընդգրկված է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկերում, բազմիցս ձայնագրվել և թողարկվել է ձայնապնակների ու ձայնասկավառակների վրա։

Ազդագիրը ներբեռնել այստեղ: