Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին: 

«Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ բազմոլորտ համագործակցության զարգացման գործում,- մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ -Մեծապես արժևորում եմ մեր ջերմ հարաբերություններն ու անձնական բարեկամությունը։

Վերահաստատում եմ ժամանակակից աշխարհի փոփոխություններին և պահանջներին համահունչ երկկողմ հարաբերությունների խթանման ուղղությամբ համատեղ աշխատելու՝ մեր պատրաստակամությունը»:

Նախագահ Սարգսյանը Կատարի էմիրին մաղթե­լ է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։