Հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից. ԿԲ հորդորը

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

Վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը, միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը՝ նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը:

Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից: