Ուրյան բարձունքի ուղղությամբ գրոհ չի ձեռնարկվել, Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող չի հայտնվել շրջափակման մեջ․ ՊՆ

Պաշտպանության բանակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

«Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է:

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»։