Երեք հայ ռազմագերի վերադարձել է Հայաստան. նրանք բուժզննում են անցնում

Երեք հայ ռազմագերիներ վերադարձել են Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է Factor.am-ը: Վերադարձած ռազմագերիներն են՝ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը։

Ըստ աղբյուրի, նրանց Բաքվից Երևան տեղափոխած օդանավը վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում: Երեք ռազմագերիները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժզզնում անցնելու նպատակով: