Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը զինտեխնիկայի առաքման համար. Էմանուել Մակրոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը։

«Ֆրանսիան կշարունակի աջակցել կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար»,- ասել է Մակրոնը։ 

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար»,- ընդգծել է նա։