Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը լայնածավալ նյութեր է ստացել, և մեր աշխատանքը անցնում է երկրորդ փուլ. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը շարունակում է լայնածավալ նյութեր ստանալ բոլոր, առավելապես ուժային կառույցներից: Այդ մասին այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ուսումնասիրման պրոցեսը շարունակական պրոցեսում է գտնվում, և ես ձեզ ասեմ, որ ուրբաթ օրը կհաստատենք հրավիրյալների ցանկը և կմտնենք արդեն հաջորդ փուլ», -ընդգծել է նա: