Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին կգումարի արտահերթ նստաշրջան

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին արտահերթ նստաշրջան կգումարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս որոշմանը հավանություն տալու հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:

«Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի  6-րդ եւ 8-րդ  մասի 2-րդ կետով՝  Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասված է որոշման մեջ:

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգը դեռ հայտնի չէ: