Financial Times․ ԱՄՆ-ը Ուկրաինայից պահանջում է մինչև մայիս անցկացնել ընտրություններ և հանրաքվե

Financial Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմի ճնշման պայմաններում Ուկրաինայում քննարկվում է մինչև մայիսի 15-ը նախագահական ընտրություններ և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը ընտրությունները դիտարկում է որպես խաղաղության բանակցությունները արագացնելու միջոց։

Ուկրաինայի նախագահի գրասենյակից նշել են, որ ընտրությունները կարող են կայանալ միայն անվտանգության լիարժեք երաշխիքների դեպքում, իսկ փորձագետները կասկածում են, որ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել նշված ժամկետում։