Հույս ունենանք, որ նոր՝ երկու տարով ուղարկվող առաքելությունը տարածաշրջանում կայունացնող գործոն կդառնա.Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրում է.

«Եվրոպական Միությունը երկու տարով քաղաքացիական դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան:
2022թ հոկտեմբերից դեկտեմբեր Եվրամիության ժամանակավոր քաղաքացիական առաքելության ներկայությունը զգալիորեն զսպեց Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Հույս ունենանք, որ նոր՝ երկու տարով ուղարկվող առաքելությունը տարածաշրջանում կայունացնող գործոն կդառնա»։