Պայքար Covid19-ի որակյալ պատվաստանյութի համար. ո՞ր երկրի հետ է Հայաստանը բանակցում. Տեսանյութ (Factor.am)

Factor.am – ԱՀԿ-ն հույս ունի, որ մինչև 2021 թ.-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը բոլոր երկրներին կոչ է արել միանալ COVAX -ին՝ ԱՀԿ-ի և գործընկեր մի շարք կազմակերպությունների համատեղ նախաձեռնությանը, որը թույլ է տալու կառավարությունների ու արտադրողների հետ համատեղ հասնել նրան, որ պատվաստանյութը հասանելի լինի ինչպես հարուստ, այնպես էլ ցածր եկամուտներով երկրներին։ Այս պահին COVAX-ին միացել է 172 պետություն։

Իսկ որքան է պետք սպասել։ Վերջին ամիսների թիվ մեկ հարցի պատասխանի համար այս պահին մրցում է 170-ից ավելի պատվաստանյութ, որոնցից 31-ը կլինիկական փորձարկումների փուլում են, 9-ն արդեն ԱՀԿ-ն է ուսումնասիրում, իսկ հիմնական առաջատարները երեքն են։