Կարևորագույն հարցերի հետ կապված շտապողականությունն անթույլատրելի է. Վահե Էնֆիաջյան. տեսանյութ. Factor.am

Կողմնակից չենք, որ կարևոր հարցերը հրատապությամբ քննարկվեն։ Այդ մասին այսօր խորհրդարանում՝ Factor.am-ի հետ զրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով իշխող ուժի կողմկց շրջանառվող նոր նախագծի վերաբերյալ։

Էնֆիաջյանի համոզմամբ՝ այս հարցում շտապողականություն կա, քանի որ արտահերթ նիստ է հրավիրվում և 24-ժամյա ռեժիմում օրինագիծ պետք է քննարկեն։ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ կարևորագույն հարցերի հետ կապված շտապողականությունն անթույլատրելի է։ Հիշեցնենք, որ նոր նախագծի ընդունման դեպքում սահմանադրական փոփոխությունները կարող են ընդունվել՝ առանց նախագահի ստորագրության և ՍԴ հաստատման։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: