Գերմանիան հանում է հարևան երկրների հետ սամանային վերահսկողությունը

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել փուլային տարբերակով հանել հարևան երկրների հետ սահմանային վերահսկողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ սկսած մայիսի 16-ից նախատեսվում է աստիճանաբար հանել սահմանային վերահսկողությունը:

Այս որոշումը կայացվել է Գերմանիայի կառավարության նիստում, որից հետո արդյունքների մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը: Նա տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի հետ սահմանն ամբողջությամբ կբացվի մայիսի 16-ին: Եթե իրավիճակը թույլ տա, ապա սահմանների ամբողջական բացումը նախատեսված է հունիսի 15-ին:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 173 հազար 276, մահացածներինը՝ 7 հազար 756: