«Եթե զորակոչի համար բուժզննության ընթացքում անվտանգության կանոնները չեն պահպանվում, դիմեք ՀՔԱ Վանաձորի գրասենյակ». ՀՔԱՎ

2020 թ․ մայիսի 1-ից մեկնարկել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Բուն զորակոչը կիրականացվի  հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը։

Ինչպես ՀՔԱՎ-ին ավելի վաղ հայտնել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից, չնայած մարտի 1-ից դադարեցվել են ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների և բժշկական հանձնաժողովների աշխատանքները և արգելվել է հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը, բայց պայմանավորվածություն կա տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ՝ օրվա հնարավոր թողունակությանը համապատասխան՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։

Մենք արդեն ահազանգեր ենք ստանում այն մասին, որ զորակոչիկներին բուժզննության են կանչում մեծ խմբերով։ Աբովյանի զինկոմիսարիատում, չնայած նրան, որ ձեռնոց ու դիմակ է տրամադրվում, բայց շատ փոքր տարածքում մի քանի տասնյակ զորակոչիկների են հավաքում։

Փաստորեն առնվազն անհրաժեշտ սոցիալական հեռավորության պահպանման կանոնը չի գործում։

Չի պահպանվում նաև անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը․ նույն բժշկական սենյակ մտնում են միաժամանակ երեք զորակոչիկներ՝ տարբեր բժիշկների մոտ։

Կրկին կոչ ենք անում այս պայմաններում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ապահովել ֆիզիկական հեռավորությունը՝ բժշկական զննության կազմակերպման ընթացքում՝ թե աշխատասենյակներում, թե սպասասրահներում։

Այն զորակոչիկները, որոնք  բուժզննություն անցնելու շրջանակում բժշկի սենյակում կամ հերթի մեջ սպասելիս ականատես են լինում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության կանոնների խախտման, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հետևյալ կոնտակտներով։

✅Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով
Արմինե Սադիկյան
☎️093339441 (նաև viber)
📩[email protected]

ՀՔԱՎ-ը շարունակում է իրավախորհրդատվություն տրամադրել հեռավար։ Հեռավար իրավախորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել ԱՅՍՏԵՂ նշված կոնտակտներով։

Read more https://hcav.am/zorakoch-covid-19/