Քաղաքապետարանն արգելեց ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել

Քաղաքապետարանն արգելեց ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել
Քաղաքապետարանն արգելեց ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել

Քաղաքապետարանն արգելել է ՀԱԿ-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում փոխարենն առաջարկելով Մատենադարանի հարակից տարածքը:
Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունը:
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 02.02.2011թ. որոշումներով արգելվել է Ազատության  հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման /հանրահավաք/ անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված  և դրանց հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.12.2010թ. և  27.01.2011թ.  որոշումներով ընդունվել են ի գիտություն »,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀԱԿ-ն իրազեկում էր ներկայացրել փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, մինչդեռ նույն օրը քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն փետրվարի կեսից մինչև մարտի 15-ը Ազատության հրապարակում անցկացվելու են «սպորտային և մշակութային միջոցառումներ»:

© Medialab.am