Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով Փաշինյանի մասնակցությամբ Մասիսում պատարագին ներկա գտնվելու հայտարարության հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է Factor.am-ը: Իրավապահ կառույցը կարծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք տեղի չի ունեցել։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Մասիսի եկեղեցու տարածքում ներկաներից մեկը պատասխանելով Factor TV-ի հարցին, նշել էր, որ իր ցանկությամբ չի եկել, այլ իրենից պահանջել են ներկա լինել։ «Ես երկար չեմ կարող կանգնել, պահանջել են՝ եկել եմ, ի՞նչ անեմ։ Կոմունալի աշխատող ենք, պահանջել են, պտի գանք։ Առհասարակ չեմ եկել, առաջին անգամ եմ եկել։ Ես հիվանդանոցից եմ եկել»,- ասել էր քաղաքացին, որը ներկայացել էր Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















