Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը

Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը
Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը

 ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը:

«Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների բազմամյա համագործակցությունը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ևս շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներին և աջակիցներին: «Հայաստանը բարձր է գնահատում ձեր բարեկամությունն ու նվիրումը: Անհամբերությամբ սպասում եմ Երևանում Նիդերլանդների դրոշի բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է դեսպան Բալայանը՝ հիշատակելով դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեցած անձանց՝ խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարտին վան Հելվերտին, Սվեն Կոփմանսին, Շուրդ Վիմեր Շուրդսմային: