Ովքե՞ր են Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքում

2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

Ցանկը հասանելի է «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: