Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանին այսօր առավոտյան տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը` նրան ազատ արձակելով Արցախի ներկա եւ նախկին նախագահների երաշխավորությամբ: Իսկ այժմ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։