ՌԴ պաշտպանության փոխնախարարը Հայաստանում է

Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը: Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։