Մահացել է ռուս հայտնի լրագրող Ալեքսանդրա Լեվանսկայան

Ռուս հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար Ալեքսանդրա Լեվանսկայան է մահացել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա որդին՝ Արտեմիյ Սիմոնյանը։

Լեվանսկայան մահացել է 64 տարեկան հասակում ծանր հիվանդության հետևանքով։

«Այսօր ուղիղ կեսօրին իմ սիրելի, թանկագին մայրիկը մահացել է։ Նա մահացել է ծանր հիվանդությունից», -գրել է որդին՝ նշելով, որ մայրը ունեցել է քաղցկեղ, որի դեմ անհավասար պայքարում հաղթող դուրս չեկավ։

Ալեքսանդրա Լեվանսկայան աշխատել է ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստաընկերությունում, այնուհետև եղել է «Ժամանակ» լրատվական հաղորդման թղթակիցը։ 1980-90-ական թվականներին եղել է «Ռեպորտաժներ մարզերից» հաղորդման հեղինակն ու վարողը։ 1998 թվականից վարել է «Բարև մայրիկ» հաղորդումը։

https://www.facebook.com/artemiy.simonyan/posts/1637480319767460