Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման

Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման
Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման

Հուլիսի 4-ին դատական կարգադրիչները Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի մասնակիցներին  դահլիճ մտնելուց առաջ մետաղաորսիչ սարքով զննում էին: Դատական կարգադրիչները հստակ էին գործում, թեեւ նրանց միջամտության կարիքը չզգացվեց,  դատարանում միջադեպեր չեղան:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց ժամկետային զինծառայող, 1994թ. ծնված  Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը»)եւ քրեական օրենսգրքի 112 հոդվածով 1-ին մասով(«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար…») եւ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ  կետով նրան դատապարտել ազատազրկման 13 տարի ժամկետով , քրեական օրենսգրքի 112 հոդվածով 1-ին մասով  նրան դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրարկմամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով  նրան  վերջնականապես դատապարտել ազատազրկման 17 տարի ժամկետով: Սույն դատավճիռը կարող է  բողոքարկվել մեկամսյա ժամկետում: Նշենք, որ մեղադրական կողմը պահանջել էր Դ. Խաչատրյանին ազատազրկել 18 տարի ժամկետով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/04/477258/