Կոչ եմ անում իրավապահներին` անհապաղ զբաղվել կենգուրուների անկմամբ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Կոչ եմ անում իրավապահներին` անհապաղ զբաղվել կենգուրուների անկմամբ

Կենդանաբանական այգու պրեսս ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ լուսադեմին թափառող շները մուտք են գործել Կենդանաբանական այգի և հարձակվել երեք կենգուրուի վրա, որի արդյունքում արձանագրվել է կենգուրուների անկում: Պատճառը, ըստ Կենդանաբանական այգու, ցանկապատի բացակայությունն էր, որը պիտի ապահովեր Երևանի քաղաքապետարանը:

Կենդանաբանական այգու մի աշխատակից, թե վոլոնտյոր էլ «արդարանում» էր, թե չեն վնասազերծել շներին, որ հանկարծ նոր օրենքով չդատվեն:

Ուրեմն էսպես. լիկբեզ 1` օրենքը ինքնապաշտպանության համար որևէ պատիժ չի նախատեսում և գոնե կենդանաբանական այգու աշխատակիցը դա պիտի իմանար: Եթե չգիտի` պարզ չի, թե ինչ է անում էդտեղ:

Լիկբեզ 2. Ձեր վարքագիծը այլևս դառնում է խիստ կասկածելի և մենք խիստ հետևողական կզբաղվենք Կենդանաբանական այգով, ու կփորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում այդ այգում ու ստացվող բավականին լուրջ դրամաշնորհները որտե՞ղ և ինչպե՞ս են ծախսվում:

Ու ընդհանրապես, դեռ պետք է պարզել` շները ինչպե՞ս են մտել տարածք. Իսկ գուցե շներին «օգնե՞լ» են մտնել տարածք, հետագայում անկում ապրած կենգուրուների համար «եվրոփոխհատուցում» ստանալու համար:

Կոչ եմ անում նաեւ քաղաքապետին` հանձնարարել պատկան կառույցին` Կենդանաբանական այգու «լույսն» ու «ստվերը» ուսումնասիրելու համար: Այս պահին այսքանը»: