Ղարաբաղի վերաբերյալ իմ թեզերը Փաշինյանը կործանեց Ստեփանակերտում. Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է.

«Ղարաբաղի վերաբերյալ իմ թեզերը Փաշինյանը կործանեց Ստեփանակերտում՝ հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ու հետո պատերազմ բերեց։ Ղարաբաղյան իմ քաղաքականությունը ոչ մի կապ չունի իր քաղաքականության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի։ Դա կեղծ համեմատություն է»։