Մի խառնեք մեզ… Արամ Աբրահամյան

Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը: Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի «հին» բռնապետներ՝ Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա՝ նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից): Այդ ռեկորդակիրներին մոտենում է նաեւ Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87-ից):

Հիմա դառնանք մեր «եվրասիական ախպերությանը», որտեղ ապրում են պոտենցիալ «ռեկորդակիրներ»: Պուտինը Ռուսաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները: Այդ 13 տարում կար ձեւական «ընդմիջում», երբ իբր նախագահ էր Մեդվեդեւը, բայց դա, իմ կարծիքով, «հաշիվ չի»: Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, Նազարբաեւը ղազախական գահին է նստել 1990 թվականին: Ահա թե ինչպիսի ռեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր «սովետմիություն» ստեղծել: Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով` նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է «եվրասիական» ծրագրերով: Կարդալ ավելին