Հայաստանի և, ըստ այդմ, ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որևէ ոտնձգության անթույլատրելիությունը. Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, մասնավորապես այն, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը:

Անդրադառնալով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծեցի Հայաստանի Հանրապետության և, ըստ այդմ, ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որևէ ոտնձգության անթույլատրելիությունը»։