Հերիք է. Նորայր Նորիկյան

Լուսանկարը՝ Factor.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Եթե հրապարակված տեսանյութը համապատասխանում է իրականությանը, իսկ այն անառարկելիորեն չի հերքվում, ուրեմն պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը պետք է անմիջապես պաշտոնանկ արվեն, իսկ այդ ուղղության զորամիավորման հրամանատարի գեներալական ուսադիրները պետք է պոկել ու նետել աղբարկը:

Նման անպատիվ ու ստորացուցիչ տեսարանը որևէ արդարացում չունի:

Մեր երկրում պետք է վերջ տալ համընդհանուր այս ամենաթողությանն ու անպաշտպանվածությանը, սահմանային այս ՛՛Բարդակին՛՛…

Պետական իշխանության մարմինների այսպիսի անկարողությունն ու անարդյունավետությունը սպառնում է մեր ազգային անվտանգությանը:

Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երկիրը, մեր պետությունն ու մեր արժանապատվությունը…

Հերի՛ք է…»: