Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Նախագահ Արմեն Սարգսյանը և թագավոր Աբդալլահ Երկրորդը պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։

Նախագահն ու թագավորը միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: