«Կամ մենք գնում ենք նոր ԸՕ-ով, կամ՝ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով». Նաիրա Զոհրաբյան

«Կամ մենք գնում ենք նոր ԸՕ-ով, կամ՝ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով». Նաիրա Զոհրաբյան
«Կամ մենք գնում ենք նոր ԸՕ-ով, կամ՝ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով». Նաիրա Զոհրաբյան

«Հիմա պետք է լինենք կամ խոհեմ, կամ՝ ոչ, այլ ընտրություն չկա»:

Այսօր՝ ԸՕ-ի փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ. դեկտեմբերին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Կամ մենք գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որն էականորեն բարելավում է  ընտրական ընթացակարգերը, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով և ընտրությունների գնալու ենք հին Ընտրական օրենսգրքով: Ես հորդորում եմ մյուս խմբակցություններին գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսենսուսի»,-ասել է Զոհրաբյանը՝ կոչ անելով գնալ քաղաքական բարեկամության ճանապարհով, թույլ տալ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն շատ ավելի քաղաքական, բարելավված օրենսգրքով, քան նրանով, որն ապաքաղաքականացրեց նախորդ խորհրդարանական ընտրությունները:

Ելույթ ունեցող ԲՀԿ խմբակցության այլ պատգամավորներ եւս  հայտարարեցին, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության բերած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

ՀՀԿ-ական պատգամավորները, սակայն, նիստերի դահլիճ չեն ներկայանում: Որպեսզի նախագիծն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 63 պատգամավորի կողմ քվե: Նիստին ներկա են, սակայն, միայն 53 պատգամավորներ: