Ճանապարհային ծածուկ ծառայություն իրականացնող ոստիկանները համազգեստով են, վկայականով և կրծքանշանով

Ճանապարհային ոստիկանությունը ծածուկ ծառայությունը իրականացնում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող ՀՀ ոստիկանությանը հատկացված հաշվառման համարանիշով ծառայողական ավտոմոբիլներով, որում գտնվող ծառայողները ծառայությունն իրականացնում են համազգեստով, ծառայողական վկայականով և կրծքանշանով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մանրամասներ ներկայացնելով ծածուկ ծառայության մասին։

«Ոստիկանների կողմից իրավախախտում հայտնաբերելու դեպքում տրանսպորտային միջոցը կանգնեցվում է՝ ավտոմոբիլի առկայծող փարոսիկը միացված վիճակում կամ մոտակայքում գունագրաֆիկ երանգավորում ունեցող ծառայողական ավտոմոբիլով ծառայություն իրականացնող այլ կարգախմբի կողմից:

Միաժամանակ հայտնում ենք, որ կանգնեցվող տրանսպորտային միջոցի վարորդը, առանց բացառությունների, պարտավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ուղղությամբ»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։