ԵԺԿ-ն մտահոգություն է հայտնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների առիթով

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) իր տեսակետն է հայտնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ որքան հնարավոր է շուտ խնդրել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և դիտարկել այն»,- factor.am-ի փոխանցմամբ այս մասին ասված է Twitter-ում հրապարակված ԵԺԿ հաղորդագրությունում: