Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց կառավարության նիստում: 

Հարությունյանը նշեց, որ պետական կառավարման ոլորտում ունի աշխատանքի փորձ և պատրաստակամ է ներդնել իր բոլոր կարողությունները՝ հանուն մարզի զարգացման: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հարությունյանի վերջին աշխատատեղը եղել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Վարչապետը հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին հետագա գործունեության մեջ: