Հայաստանում պաշտոնապես բացվեց Կանադայի դեսպանատունը

Երևանում տեղի ունեցավ Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի մասնակցությամբ։

Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։