ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չինաստանից ուղարկված հույժ անհրաժեշտ առողջապահական նյութերի հսկայածավալ աջակցության արկղերի մակագրությունը.
«Թող մեր բարեկամությունը Արարատից բարձր լինի ու Յանցզի գետից երկար»:
Այս ծանր օրերին նման աջակցությունն անգնահատելի է»։
Նշենք, որ Հայաստանը Չինաստանից սպասում է Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.
120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
2 թթվածնի մատակարարման կայան,
60 000 հատ թեստ,
60 000 հատ բժշկական դիմակ,
280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ: