Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բերբոք-Բայրամով հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ: