Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են կրտսեր բուժաշխատողներ

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ բուժհաստատություններում և մեկուսարաններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ/санитар, санитарка):

«Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102, կամ ներկայացնել տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեով»: