Պաշտպաններն ավարտեցին Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի ներկայացումը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 17-ին շարունակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Քոչարյանի և նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ կապող հարաբերությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։