Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված՝ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ըստ աղբյուրի, ասել է Օհանջանյանը:

«Ավելի վաղ, Գեղամ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկել էր Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով նրա ձերբակալման որոշումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հունիսի 4-ին տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը»,-գրում է աղբյուրը: