Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ:

ՀՀ վարչապետը կայցելի նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ: