Ավանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը տեղեկացնում է․ սեպտեմբերի 7-ին, ժամը 01:50-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» եւ «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Ավան վարչական շրջանի բնակիչներ 29-ամյա Գոռ Ա.-ն եւ 34-ամյա Զավեն Ս.-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում Ավան 14-րդ փողոցում գտնվող խաղահրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Գոռ Ա.-ի, Զավեն Ս.-ի եւ Ավան վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Վրեժ Մ.-ի միջեւ: Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել եւ նշված վնասվածքներն է պատճառել վիրավորներին: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Վրեժ Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, կատարվածի մասին բացատրություն է տվել, այնուհետեւ բաց է թողնվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։