Խոշոր հրդեհ Ռուսաստանի գործարաններից մեկում․ կա 12 զոհ․ տեսանյութ

ՌԴ Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանում հրդեհվել է վառոդ արտադրող «Էլաստիկ» գործարանը։ РИА Новости փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ 12 մարդ է մահացել, կան վիրավորներ, 4 հոգու ճակատագիր անհայտ է։

Նշվում է, որ հրդեհի պատճառը եղել է տեխնոլոգիական գործընթացի խախտումը։ Ժամը 09:45-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է 160 քմ տարածքում։