ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում շարունակում է գործել «Վստահության գիծ» ծառայությունը

Զինծառայողների դիմումներին, բողոքներին ու առաջարկություններին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ու փոխվստահության ամրապնդման նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում 2019 թվականի հուլիս ամսից գործում է «Վստահության գիծ» ծառայությունը:

Ըստ անհրաժեշտության, «Վստահության գիծ» ծառայությանը դիմած զինծառայողներին կարող է ցու­ցաբերել նաև հոգեբանական աջակցություն: Դիմումատուն տեղեկություններ կարող է տրամադրել անանուն:

«Վստահության գիծ» ծառայություն կարելի է զանգա­հարել ամեն օր` ժամը 09:00-ից 21.00-ն, 8501, 8502, 8503 և (010) 66-00-54 ան­վճար հեռախոսահա­մար­­ներով:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: