Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին,  ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։

Նա նշել է, որ այն, ինչ տեսել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումների ժամանակ, ողբալի է, և ժամանակն է հաստատակամորեն պնդելու, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարվի Ադրբեջանի կառավարությանը ռազմական աջակցություն տրամադրելուց։