ԱՄՆ-ը MQ-9 անօդաչու սարքեր է տեղակայել Ռումինիայում

«Ամերիկայի Ձայնը» գրում է․

ԱՄՆ ռազմաօդային ուժերը MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր և դրանք սպասարկող շուրջ 90 զինվորականներ է տեղակայել Ռումինիայի Քըմփիա-Թուրզի քաղաքում գտնվող ռազմաօդային ուժերի 71-րդ ռազմակայանում ՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցող հետախուզական և դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

«Այս կարևոր ռազմավարական տարածքում պատրաստի շահագործման համար գործող MQ-9-ների տեղակայումը մեր դաշնակիցներին և գործընկերներին հավաստիացնում են, որ մենք կարող ենք արագ արձագանքել առաջ եկած սպառնալիքներին: Դա նաև ցուցադրում է մեր հակառակորդներին», – ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեֆ Հարրիգյանը:

Հետախուզական և հսկողական գործառույթներից բացի անօդաչու սարքերը կմասնակցեն օդային տարածքում գործողություններին և կինտեգրվեն տարածաշրջանում գտնվող կոալիցիոն ուժերի հետ: Դրանք կարող են նաև մասնակցել ռազմական զորավարժությունների, որոնք ուղղված են դաշնակից և գործընկեր երկրների հետ համատեղ անվտանգության ապահովմանը:

Տեղակայումը լիովին համաձայնեցված է Ռումինիայի կառավարության հետ: ԱՄՆ-ը և Ռումինիան սերտ ռազմական կապեր են պահպանում որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և համագործակցում տարածաշրջանային անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ:

MQ-9-ների տեղակայումը ցույց է տալիս ԱՄՆ-ի հավատարմությունը Եվրոպայում անվտանգության և կայունության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդել հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների և եվրոպական մյուս գործընկերների հետ: